19:45  ,  14 սեպտեմբերի, 2020

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի Մոսկվայում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-ից 20-ը մարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ 

Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Էմին Ղարաբեքյանս - «Շահրդարի Սաբաշահր» (Իրան)

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Խաղացողներ

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս - «Ատիրաու» (Ղազախստան)

Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան)

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն» (Ֆրանսիա)

Դավիթ Ասլանյան - «Սիպար» (Տաջիկստան)

Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Ջոնաթան Բրունո Սանտյագո  - առանց ակումբ

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի Բուլղարիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 11-ին բուլղարացիներին կընդունի Երևանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում