19:10  ,  14 սեպտեմբերի, 2020

Արտուրո Վիդալը բուժզննում կանցնի Միլանի «Ինտերում»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը սեպտեմբերի 15-ին բուժզննում կանցնի Միլանի «Ինտերում», հաղորդում է RAC1-ը։

33-ամյա չիլիացի ֆուտբոլիստը համաձայնության է հասել կատալոնական թիմի հետ պայմանագրի վաղաժամ խզման մասին։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021թ․ հունիս։

Վիդալն «Ինտերի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:Նա «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English