Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Հռոմի մրցաշարի առաջին շրջանում։ Նրա մրցակիցը նորվեգացի Կասպեր Ռուուդն էր, որն առավելության հասավ 6:3, 3:6, 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 13 րոպե։
Հռոմի մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 22-ին։ Մրցանակային հիմնադրամը 3,8 միլիոն դոլար է։
Անցած տարի այս մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել էր իսպանացի Ռաֆայել Նադալը, որը սեպտեմբերի 16-ին կմրցի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում