18:11  +04,  14 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթին» մոտ 90 միլիոն եվրո է առաջարկել «Աթլետիկոյի» պաշտպանի համար

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» կենտրոնական պաշտպան Խոսե Խիմենեսին։ Մանչեսթերյան ակումբը 25-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի համար «Աթլետիկոյին» առաջարկել է 89 միլիոն եվրո, գումարած 5 միլիոն եվրո բոնուսներ հետագայում, հաղորդում է իսպանական AS-ը։

Իսպանական ակումբը պահանջում է Խոսե Խիմենեսի պայմանագրով սահմանված 120 միլիոն եվրո տրանսֆերային գինը։

«Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ֆուտբոլիստին հորդորել է մնալ թիմում։

Խոսե Խիմենեսը «Աթլետիկոյում» հանդես է գալիս 2013 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ