10:05  ,  14 սեպտեմբերի, 2020

Դոմինիկ Տիմը՝ US Open-ի չեմպիոն (ֆոտո)

Ավստրիացի Դոմինիկ Տիմը նվաճել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը:

4 ժամ 2 րոպե տևած մրցավեճում Դոմինիկ Տիմը առավելության է հասել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի նկատմամբ 2:6, 4:6, 6:4, 6:3, 7:6 հաշվով:

27-ամյա Դոմինիկ Տիմը դարձավ առաջին ավստրիացի թենիսիստը, որը դարձել է ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն:

US Open-ում չեմպիոնության համար Տիմը կստանա 3 միլիոն դոլար: US Open-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում