Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ մրցաշարն ավարտեց 5,5 միավորով՝ երրորդ տեղը կիսելով ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։
Առաջին տեղը կիսեցին 6-ական միավոր վաստակած Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։
Նախորդ 8 տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի եւ ռուսաստանցի Գարի Կասպարովի հետ, հաղթել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին, պարտվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։
Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար էր:
Congratulations to the co-champions of 2020 Champions Showdown: Chess9LX winner @MagnusCarlsen and @GMHikaru! They won $31,250 each pic.twitter.com/EYMCxyoXi2
— Saint Louis Chess Club (@STLChessClub) September 13, 2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում