00:59  ,  14 սեպտեմբերի, 2020

ՊՍԺ-ն երկրորդ պարտությունը կրեց Ֆրանսիայի առաջնությունում եւ 18-րդն է

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն երկրորդ հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի առաջնությունում եւ դարձյալ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը երրորդ տուրում մրցեց «Մարսելի» հետ։

Հյուրերի կազմում աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորիան Տովենը։

Ավելացված ժամանակում ֆուտբոլիստների միջեւ վիճաբանության հետեւանքով հեռացվեցին Լեյվին Կուրզավան (ՊՍԺ), Լեանդրո Պարեդեսը (ՊՍԺ), Նեյմարը (ՊՍԺ), Դարիո Բենեդետոն («Մարսել») եւ Ժորդան Ամավին («Մարսել»)։

«Մարսելը» նույնպես անցկացրել է երկու հանդիպում եւ 6 միավորով 5-րդ տեղում է։ ՊՍԺ-ն առանց միավորի ընթանում է 18-րդ տեղում։

Առաջատարներն են 3 խաղում 7-ական միավոր վաստակած «Ռենը», «Մոնակոն» եւ «Լիլը»։

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 0։1 (տեսանյութ)

Ֆլորիան Տովեն, 31

Հեռացումներ՝ Լեյվին Կուրզավա (ՊՍԺ), 90+7, Լեանդրո Պարեդես (ՊՍԺ), 90+7, երկրորդ դեղին քարտ, Նեյմար (ՊՍԺ), 90+9 – Դարիո Բենեդետո («Մարսել»), 90+7, երկրորդ դեղին քարտ, Ժորդան Ամավի («Մարսել»), 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս