21:21  ,  13 սեպտեմբերի, 2020

«Էվերտոնը» պարտության մատնեց «Տոտենհեմին» (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լիվերպուլի «Էվերտոնը» Լոնդոնում մրցեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմի» հետ։

Նվազագույն հաշվով հաղթանակ տարավ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը ։

Հյուրերի կազմում 55-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։

Անգլիայում նորամուտը նշեց «Էվերտոնի» նորեկ, Մադրիդի «Ռեալից» տեղափոխված կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։

Առաջին տուրում հաղթանակ են տարել նաեւ «Արսենալը», «Լեսթեր Սիթին», «Նյուքասլը», «Լիվերպուլը» եւ «Քրիսթալ Փելասը»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 0։1 (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում