20:09  +04,  13 սեպտեմբերի, 2020

Լյուիս Հեմիլթոնը՝ Տոսկանայի Մեծ մրցանակի հաղթող

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Իտալիայի «Մուջելո» ավտոարշավարանում անցկացված Ֆորմուլա-1-ի 9-րդ փուլը՝ Տոսկանայի Մեծ մրցանակը։

Երկրորդ տեղը գրավեց նրա թիմակից, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վալտերի Բոտասը։

Կարիերայում առաջին անգամ եռյակում հայտնվեց «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Ալեքսանդր Ալբոնը (Թաիլանդ)։

Մաքս Ֆերստապենն («Ռեդ Բուլ») եւ նախորդ փուլի հաղթող Պիեր Գասլին («Ալֆա Տաուրի») բախվեցին երկրորդ շրջադարձում եւ դուրս մնացին պայքարին։

Վթարների պատճառով մրցումը երկու անգամ դադարեցվել է կարմիր դրոշներով, եւ ավտոարշավորդները մեկնարկել են տեղից։ Եզրագիծ է հասել 12 մասնակից։

Ընդհանուր հաշվարկի առաջատարը Լյուիս Հեմիլթոնն է՝ 190 միավոր։ Երկրորդ տեղում է Վալտերի Բոտասը՝ 135։ Եռյակը եզրափակում է Մաքս Ֆերստապենը՝ 110։

Ֆորմուլա-1, 9-րդ փուլ, Տոսկանայի Մեծ մրցանակ 
1. Լյուիս Հեմիլթոն (Մեծ Բրիտանիա, Mercedes)
2. Վալտերի Բոտաս (Ֆինլանդիա, Mercedes)՝ + 4,880
3. Ալեքսանդր Ալբոն (Թաիլանդ, Red Bull)՝ + 8,064
4. Դանիել Ռիկարդո (Ավստրալիա, Renault)՝ + 10,417
5. Սերխիո Պերես (Մեքսիկա, Racing Point)՝ + 15,650
6. Լանդո Նորիս (Մեծ Բրիտանիա, McLaren)՝ + 18,883
7. Դանիիլ Կվյատ (Ռուսաստան, AlphaTauri)՝ + 21,756
8. Շառլ Լեկլեր (Մոնակո, Ferrari)՝ + 28,345
9. Կիմի Ռայկոնեն (Ֆինլանդիա, Alfa Romeo)՝ + 29,770
10. Սեբաստիան Ֆետել (Գերմանիա, Ferrari)՝ + 29,983
11. Ջորջ Ռասել (Մեծ Բրիտանիա, Williams)՝ + 32,404
12. Ռոմեն Գրոժան (Ֆրանսիա, Haas)՝ + 42,036

Վերջնագիծ չեն հասել․ Լենս Ստրոլ (Կանադա, Racing Point), Էստեբան Օկոն (Ֆրանսիա, Renault), Նիկոլաս Լատիֆի (Կանադա, Williams), Կեւին Մագնուսեն (Դանիա, Haas), Անտոնիո Ջովինացի (Իտալիա, Alfa Romeo), Կառլոս Սայնս (Իսպանիա, McLaren), Մաքս Ֆերստապեն (Նիդերլանդներ, Red Bull), Պիեր Գասլի (Ֆրանսիա, AlphaTauri)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ