18:52  ,  13 սեպտեմբերի, 2020

«Լեսթեր Սիթիի» հաղթական մեկնարկը

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանում հաղթանակով մեկնարկեց «Լեսթեր Սիթին»։ Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմն առաջին տուրում հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

56-րդ րոպեին հաշիվը բացեց բելգիացի պաշտպան Թիմոթի Կաստանը։ 73-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։ 10 րոպե անց նա դարձյալ գոլ խփեց 11 մետրանոցից։

Առաջին տուրում հաղթանակներ են տարել նաեւ «Արսենալը», «Լիվերպուլը», «Նյուքասլն» ու «Քրիսթալ Փելասը»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Լեսթեր Սիթի»՝ 0։3 (տեսանյութ)

Թիմոթի Կաստան, 56, Ջեյմի Վարդի, 73, 11մ, 83, 11մ

«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 19։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում