15:25  ,  13 սեպտեմբերի, 2020

Գոնսալո Իգուաինը 2 տարվա պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ

Երկու օր առաջ Մայամի ժամանած «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը երկու տարվա պայմանագիր է կնքել ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամիի» հետ, հաղորդում է ESPN-ը։

32-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբում կստանա տարեկան 7,5 միլիոն դոլար։

Իգուաինի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված էր մինչեւ 2021թ․ հունիս։ Նրա տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո։ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ անգլիական «Նյուքասլն» ու «Ֆուլհեմը»։

Իգուաինը «Յուվենտուսում» անցկացրել է 149 հանդիպում, խփել 66 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում՝ դառնալով Իտալիայի եռակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում