02:01  ,  13 սեպտեմբերի, 2020

Chess9LX․ Լեւոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, որը սեւերով ուժեղ էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսից։

Լեւոն Արոնյանը 4,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Ուեսլ Սոն հետ են կեսական միավոր։

Առաջին հինգ տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ, հաղթել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին։

Վերջին երեք տուրերում Արոնյանի մրցակիցները սեպտեմբերի 13-ին կլինեն աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Մագնուս Կարլսենը։

Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում