00:14  ,  13 սեպտեմբերի, 2020

Chess9LX․ Արոնյանն ուժեղ էր Սվիդլերից

Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ հաղթանակ տարավ 20 քայլում։

Արոնյանը 3,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 5-րդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են։

Առաջին չորս տուրերում նա ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ, հաղթել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։

Մրցաշարում կանցկացվի 9 տուր։

Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում