22:22  ,  12 սեպտեմբերի, 2020

Սալահի հեթ-տրիկն ու Վան Դեյքի գոլը հաղթանակ բերեցին «Լիվերպուլին»՝ 4։3 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության առաջին տուրում չեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց Պրեմյեր լիգա վերադարձած «Լիդս Յունայթեդի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը առավելության հասավ 4։3։

«Լիվերպուլի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը երկու գոլը խփեց 11 մետրանոցից։ Աչքի ընկավ նաեւ հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։

Արգենտինացի Մարսելո Բիելսայի գլխավորած թիմի կազմում «Լիվերպուլի» դարպասը գրավեցին անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնը, անգլիացի հարձակվող Պատրիկ Բեմֆորդը եւ լեհ կիսապաշտպան Մատեուշ Կլիխը։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Լիվերպուլ» - «Լիդս Յունայթեդ»՝ 4։3 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 4, 11մ, 33, 88, 11մ, Վիրջիլ վան Դեյք, 20 - Ջեք Հարիսոն,12, Պատրիկ Բեմֆորդ, 30, Մատեուշ Կլիխ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում