21:51  ,  12 սեպտեմբերի, 2020

Մխիթարյանի գոլի շնորհիվ «Ռոման» խուսափեց պարտությունից (ֆոտո)

«Ռոման» ընկերական խաղում հյուրընկալվեց «Կալյարիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Առաջին խաղակեսում դաշտի տերերը երկու գոլ խփեցին։ Երկրորդ խաղակեսում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը եւս կարողացավ երկու գոլ խփել։

Թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերը 59-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկու րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը։

Հայաստանի հավաքականի ավագը երրորդ գոլն է խփում «Ռոմայի» ընթացիկ նախապատրաստական փուլի երեք ընկերական խաղերում։

Ընկերական հանդիպում

«Կալյարի» - «Ռոմա»՝ 2։2

Ռոգ, 37, Վալուկիեւիչ, 43 – Ունդեր, 59, Մխիթարյան, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում