17:24  ,  12 սեպտեմբերի, 2020

Լոնդոնի «Արսենալը» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» հաղթանակով մեկնարկեց Անգլիայի Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանում։ Առաջին տուրում իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Ֆուլհեմին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, թիմի նորեկ, բրազիլացի պաշտպան Գաբրիելը եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ Երկու գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Ֆուլհեմ» - «Արսենալ»՝ 0։3 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազեթ, 8, Գաբրիել, 49, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 57

«Քրիսթալ Փելաս» - «Սաութհեմփթոն»՝ 18։00 (Երեւանի ժամանակ)

«Լիվերպուլ» - «Լիդս Յունայթեդ»՝ 20։30

«Վեստ Հեմ» - «Նյուքասլ»՝ 23։00

Սեպտեմբերի 13

«Վեստ Բրոմվիչ» - «Լեսթեր Սիթի»՝ 17։00

«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 19։30

Սեպտեմբերի 14

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 21։00

«Բրայթոն» - «Չելսի»՝ 23։15

«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ տեղափոխվել է

«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ տեղափոխվել է

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում