16:39  ,  12 սեպտեմբերի, 2020

«Տամբովը» հաղթեց «Ուֆային». Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց հանդիպմանը

Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տամբովը» տանը ուժերը չափեց «Ուֆայի» հետ և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց ռուս պաշտպան Ալեքսեյ Գրիցաենկոն: 79-րդ րոպեին «Տամբովի» երկրորդ գոլը խփեց ռուս հարձակվող Միխայիլ Կոստյուկովը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից, փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին:

7-րդ տուրից հետո «Տամբովը» 7 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում: «Ուֆան» ունի 5 միավոր և 13-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Տամբով» - «Ուֆա»՝ 2:0

Ալեքսեյ Գրիցաենկո, 42, Միխայիլ Կոստյուկով, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում