12:46  ,  12 սեպտեմբերի, 2020

«Բավարիան» շնորհավորել է Զվերևին (ֆոտո)

Մյունխենի «Բավարիան» շնորհավորել է Գերմանիան ներկայացնող թենիսիստ Ալեքսանդր Զվերևին ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ:

Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը շնորհավորանքին կից ներկայացրել է Զվերևի՝ «Բավարիայի» համազգեստով լուսանկարները:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Զվերևը US Open-ի կիսաեզրափակիչում իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի դեմ մրցավեճում առավելության է հասել 3:6, 2:6, 6:3, 6:4, 6:3 հաշվով: 

Սեպտեմբերի 13-ին տեղի ունենալիք եզրափակիչում Զվերևը կմրցի ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում