10:50  ,  12 սեպտեմբերի, 2020

US Open. Ալեքսանդր Զվերևն ու Դոմինիկ Տիմը՝ եզրափակիչում

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում սեպտեմբերի 11-ին տեղի են ունեցել տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի մրցավեճերը:

Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի դեմ մրցավեճում առավելության է հասել 3:6, 2:6, 6:3, 6:4, 6:3 հաշվով:

Ավստրիացի Դոմինիկ Տիմը 6:2, 7:6, 7:6 հաշվով հաղթանակ է տարել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ:

Ալեքսանդր Զվերև - Դանիիլ Մեդվեդև եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում