01:39  ,  12 սեպտեմբերի, 2020

Chess9LX․ Լեւոն Արոնյանի երրորդ ոչ ոքին

Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ սպիտակ ֆիգուրներով 14-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։

Արոնյանը վաստակել է 1,5 միավոր եւ ընթացիկ 6-րդ տեղում է։ Առաջին երկու տուրերում նա ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի եւ Հիկարու Նակամուրայի հետ։

Առաջատարներն են 2,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։ Կարլսենը հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, Դոմինգեսը՝ իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։ Աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը պարտվեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան)։

Սեպտեմբերի 12-ին մրցաշարում կանցկացվի եւս երեք տուր։ Արոնյանը կխաղա իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսի հետ։

Մրցաշարում կանցկացվի 9 տուր։

Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English