23:08  ,  11 սեպտեմբերի, 2020

Chess9LX․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ, Կասպարովի եւ Կարլսենի հաղթական մեկնարկը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի առաջին տուրում։ Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Գրոսմայստերները 69-րդ քայլում կիսեցին միավորը։

Աշխարհի 13-րդ չեմպիոն, 57-ամյա ռուսաստանցի Գարի Կասպարովը սեւերով խաղաց 17-ամյա իրանցի (հանդես է գալիս ՖԻԴԵ-ի դրոշով) Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ հաղթանակ տարավ 46 քայլում։

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։ 

Ամերիկացի Ուեսլի Սոն սեւերով ուժեղ էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերից, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը սպիտակներով հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Երկրորդ տուրում Արոնյանը կմրցի Նակամուրայի, Կասպարովը՝ Կարլսենի, Կարուանան՝ Վաշյե-Լագրավի, Սոն՝ Դոմինգեսի, Ֆիրուջան՝ Սվիդլերի հետ։

Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում