00:56  ,  11 սեպտեմբերի, 2020

Ֆրանսիայի առաջնություն. ՊՍԺ-ն մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 2020/21 մրցաշրջանը չեմպիոն ՊՍԺ-ն մեկնարկեց «Լանսի» հետ արտագնա խաղով:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն՝ 0:1 հաշվով: «Լանսի» միակ գոլը 57-րդ րոպեին խփեց կամերունցի հարձակվող Ինյատիուս Գանագոն:

Այժմ «Լանսը» 3 միավորով 12-րդ տեղում է: Առաջատարը «Նիցան» է՝ 6 միավորով: ՊՍԺ-ն Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: 

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

«Լանս» - ՊՍԺ՝ 1:0 (տեսանյութ)

Ինյատիուս Գանագո, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով