22:08  ,  8 սեպտեմբերի, 2020

Հաղթողները. ՀՖՖ-ն լուսանկար է ներկայացրել Հայաստանի հավաքականի հանդերձարանից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում:

Երկրորդ տուրում հայկական թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Էստոնիայի հավաքականին և վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Դա իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի առաջին հաղթանակն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հանդիպման ավարտից հետո ՀՖՖ-ն լուսանկար է ներկայացրել Հայաստանի հավաքականի հանդերձարանից:

Հաղթողները #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #ARMEST

Posted by Football Federation of Armenia on Tuesday, September 8, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում