00:52  ,  9 սեպտեմբերի, 2020

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է թիմերին 5 փոփոխություն իրականացրել 1 հանդիպման ընթացքում

Մեկնարկելիք մրցաշրջանում Իսպանիայի առաջին և երկրորդ դիվիզիոններում թիմերը կկարողանան 1 հանդիպման ընթացքում 5 փոփոխություն իրականացնել:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը սեպտեմբերի 8-ին պաշտոնապես թույլատրել է թիմերին 5 փոփոխություն իրականացնել:

Թիմերին թույլատրվել է նաև հայտացուցակում ընդգրկել 23 ֆուտբոլիստի՝ նախկին 18-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո թիմերին թույլատրվեց 1 հանդիպման ընթացքում 5 փոփոխություն իրականացնել, որպեսզի թիմերը կարողանային 1 շաբաթվա ընթացքում 3 հանդիպում անցկացնել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English