23:34  ,  7 սեպտեմբերի, 2020

«Էվերտոնը» 2 տարվա պայմանագիր կնքեց Խամես Ռոդրիգեսի հետ

Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Լիվերպուլի «Էվերտոն»։ Անգլիական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը։

Նրա ծառայություններով հետաքրքրված էր «Էվերտոնի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ Նրանք միասին աշխատել են Արքայական ակումբում։

Ոչ պաշտոնական տվյալով, տրանսֆերի գինը կազմել է 22 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Ռեալում» անցկացրել է 14 հանդիպում, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English