17:09  ,  7 սեպտեմբերի, 2020

Գասլին Իտալիայի Մեծ մրցանակում հաղթելուց հետո բաց է թողել Մակրոնի հեռախոսազանգը

«Ալֆա Տաուրիի» ֆրանսիացի մրցարշավորդ Պիեր Գասլին Իտալիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճելուց հետո բաց է թողել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազանգը, հաղորդում է ESPN-ը։ Ֆորմուլա-1-ի փուլերում Ֆրանսիայի ներկայացուցիչ չէր հաղթել 1996 թվականից։

«Ժամանակ չեմ ունեցել նույնիսկ հարազատներիս հետ խոսել։ Տեսա, որ քիչ առաջ զանգել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Պետք է հետ զանգել»,- պարգեւատրությունից հետո ասել է Գասլին։

Նշվում է, որ ավտոարշավորդի եւ Ֆրանսիայի նախագահի զրույցը ավելի ուշ տեղի է ունեցել։ Մակրոնը շնորհավորել է Գասլիին պատմական հաղթանակի կապակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում