23:11  ,  5 սեպտեմբերի, 2020

«Վուլվերհեմփթոնը» 18-ամյա խաղացողի համար վճարել է ռեկորդային գին

Անգլիական «Վուլվերհեմփթոնը» պորտուգալական «Պորտուից» գնել է հարձակվող Ֆաբիո Սիլվային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 18-ամյա ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր։

«Վուլվերհեմփթոնը» հաղորդում է, որ տրանսֆերի գինը ռեկորդային է ակումբի համար, սակայն գումարի չափը չի նշվում։ Բրիտանական մամուլը գրում է, որ «Պորտուն» Ֆաբիո Սիլվայի տրանսֆերից կստանա 40 միլիոն եվրո, թեեւ նրա տրանսֆերը գնահատվում է 12 միլիոն եվրո։

Պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի ղեկավարած թիմում Ֆաբիո Սիլվան կլինի 10-րդ պորտուգալացի ֆուտբոլիստը։

Ֆաբիո Սիլվան Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում