23:38  ,  4 սեպտեմբերի, 2020

Կայ Հավերցը տեղափոխվեց «Չելսի»

Գերմանիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը Լեւերկուզենի «Բայերից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։

Բրիտանական մամուլը գրել էր, որ «Չելսին» Հավերցի տրանսֆերի համար կվճարի 80 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 20 միլիոն եվրոյի բոնուս։

«Երջանիկ եմ եւ հպարտ այստեղ լինելու համար։ Երազանքս կատարվեց։ Հիմա կխաղամ «Չելսիի» նման մեծ ակումբում։ Անհամբեր սպասում եմ նոր թիմակիցներիս հետ հանդիպմանը»,- նշել է Հավերցը։

Գերմանացի կիսապաշտպանը 2016 թվականից հանդես էր գալիս «Բայերի» գլխավոր թիմում, 2018-ից՝ Գերմանիայի ազգային հավաքականում։

Գերմանիայի անցած առաջնությունում Հավերցը մասնակցել է 30 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում