00:09  ,  3 սեպտեմբերի, 2020

Մալդինին նշել է «Միլանի» գլխավոր նպատակը հաջորդ մրցաշրջանում

Իտալական «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է 2020/21 մրցաշրջանում «Միլանի» առաջ դրված խնդիրների մասին:

««Միլանի» գլխավոր նպատակը մեկնարկելիք մրցաշրջանում Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս բարձր դիրք զբաղեցնենք մրցաշարային աղյուսակում:

Ամեն հաջորդ տարի «Միլանը» կարողանում է վերականգնել ակումբի համբավը: Հուսով եմ, որ մեկնարկելիք մրցաշրջանում մենք լուրջ առաջընթաց կգրանցենք»,- Մալդինիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանի արդյունքներով՝ «Միլանը» զբաղեցրեց 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում