20:02  ,  2 սեպտեմբերի, 2020

Տեղի է ունեցել ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը

ՈւԵՖԱ-ի գրասենյակում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Փլեյ-օֆֆ փուլում Բուլղարիայի հավաքականի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականը կընդգրկվի երկրորդ խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ Ֆուտզալի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի Բուլղարիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 11-ին նրանց հետ կմրցի արդեն Երևանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում