12:38  ,  2 սեպտեմբերի, 2020

NBA. «Դենվերը» դուրս թողեց «Յուտային», «Բոստոնը» դարձյալ հաղթեց չեմպիոնին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հերթական խաղային օրը տեղի են ունեցել փլեյ-օֆֆի 2 հանդիպումներ:

«Դենվերը» հաղթել է «Յուտայի» դեմ 1/8 եզրափակիչ շարքի վճռորոշ խաղում և անցել հաջորդ փուլ, իսկ «Բոստոնը» երկրորդ հաղթանակն է տարել գործող չեմպիոն «Տորոնտոյի» դեմ 1/4 եզրափակիչի դիմակայությունում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/8 եզրափակիչ

«Դենվեր» – «Յուտա»՝ 80:78 (26:21, 24:15, 15:24, 15:18)

Շարքի հաշիվը՝ 4:3

1/4 եզրափակիչ

«Տորոնտո» – «Բոստոն»՝ 99:102 (28:28, 20:22, 30:20, 21:32)

Շարքի հաշիվը՝ 0:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում