00:05  ,  2 սեպտեմբերի, 2020

Այս տարի Սուպերկլասիկոն տխուր է անցնելու (ծաղրանկար)

Սպորտային իրադարձությունների հանրահայտ ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» դիմակայությանը:

«Այս տարի Սուպերկլասիկոն տխուր է անցնելու»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին՝ ակնարկելով, որ Լիոնել Մեսին չի մասնակցի «Ռեալի» դեմ հանդիպումներին:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ղեկավարությանը տեղեկացրել է ակումբից հեռանալու ցանկության մասին: Նրա ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում