00:14  ,  1 սեպտեմբերի, 2020

«Այաքսի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ 23-ամյա հոլանդացի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել մանչեսթերյան ակումբի համար, հաղորդում է հոլանդական De Telegraaf-ը։

Գործարքը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Դոնի վան դե Բեկը «Այաքսի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Նա 2017 թվականից հանդես է գալիս Նիդերլանդների հավաքականում եւ մասնակցել է 10 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս