14:39  ,  31 օգոստոսի, 2020

Գոնչարենկո. Տիկնիզյանն արժանի էր հայտնվել մեկնարկային կազմում

Ռուսական ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խոսել է թիմի հայ կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին, որը Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Ախմատի» դեմ խաղում ընդգրկվել էր ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում:

«Տիկնիզյանը լավ աշխատանք է կատարում մարզումների ժամանակ, իսկ նրա որակները համապատասխանում են մեր թիմին:

Նաիրն արժանի էր հայտնվել մեկնարկային կազմում: Մենք որևէ ռիսկի չենք դիմել՝ նրան առաջին րոպեներից խաղադաշտ դուրս բերելով: Տիկնիզյանին փոխարինելը կապված էր միայն նրա՝ դեղին քարտ ստանալու հանգամանքի հետ»,- Գոնչարենկոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

ԲԿՄԱ-ն 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Ախմատի» նկատմամբ: 21-ամյա Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի առաջնությունում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում և փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում