14:28  ,  30 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Յուվենտուս»

ԱՄՆ-ի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին գերմանական «Շալկեից» տեղափոխվել է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թուրինյան ակումբը մեկ տարվա վարձակալության համար կվճարի 4,5 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Յուվենտուսը» ստիպված կլինի վճարել եւս 18,5 միլիոն եվրո։ Եթե ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում անցկացնի խաղաժամանակի 60 տոկոսը, տրանսֆերը կդառնա պարտադիր։

Գերմանիայի անցած առաջնությունում Ուեսթոն Մաքքենին մասնակցել է 28 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում