23:40  ,  29 օգոստոսի, 2020

Նովակ Ջոկովիչը նվաճեց 80-րդ տիտղոսը մենախաղում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց կորոնավիրուսի համավարակի պատճառով Նյու Յորքում անցկացված Ցինցինատիի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Սերբ թենիսիստը եզրափակիչում 1։6, 6։3, 6։4 հաշվով հաղթեց Կանադայի ներկայացուցիչ Միլոշ Ռաոնիչին։ Պայքարը տեւեց 2 ժամ։

Ջոկովիչը 80-րդ տիտղոսը նվաճեց մենախաղում։ Այս տարի Ջոկովիչը հաղթել էր նաեւ Ավստրալիայի բաց առաջնությունում եւ Դուբայի մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում