22:42  ,  28 օգոստոսի, 2020

Պրեմյեր լիգայի 4 ակումբ կպայքարի Իգուաինի տրանսֆերի համար

Անգլիայի Պրեմյեր լիգայի չորս ակումբ ցանկանում է ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 32-ամյա արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին, հաղորդում է իտալական Corriere Dello Sport-ը։

Այդ ակումբներն են «Ֆուլհեմը», «Աստոն Վիլան», «Վեստ Հեմը» եւ «Նյուքասլը»։

«Յուվենտուսի» նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հայտարարել էր, որ Իգուաինը չի մտնում իր ծրագրերի մեջ։

2016-ին թուրինյան ակումբը Իգուաինի համար «Նապոլիին» վճարել է 90 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս