21:09  ,  28 օգոստոսի, 2020

Չեմպիոնների լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն առանց Ռոնալդուի

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ չընդգրկելով Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Դարպասապահներ․ Նոյեր («Բավարիա»), Օբլակ («Աթլետիկո»), Լոպեշ («Լիոն»)։

Պաշտպաններ․ Դեւիս, Ալաբա, Կիմիխ (բոլորը՝ «Բավարիա»), Վան Դեյք («Լիվերպուլ»), Ուպամեկանո, Անխելինյո (երկուսն էլ՝ «ՌԲ Լայպցիգ»)։

Կիսապաշտպաններ․ Ալկանտարա, Գորեցկա, Մյուլեր (բոլորը՝ «Բավարիա»), Աուա («Լիոն»), Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Մարկինյոս (ՊՍԺ), Զաբիտցեր («ՌԲ Լայպցիգ»), Գոմես («Ատալանտա»)։

Հարձակվողներ․ Գնաբրի, Լեւանդովսկի (երկուսն էլ՝ «Բավարիա»), Նեյմար, Մբապե (երկուսն էլ՝ ՊՍԺ), Մեսի («Բարսելոնա»), Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթը 6-րդ անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյունխենի «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում