20:38  ,  28 օգոստոսի, 2020

Մեսիի հայրը հայտնել է որդու ընտրության մասին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հայրը հայտնել է, որ որդին որոշել է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցել է Խորխե Մեսիի հետ։ 33-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի հայրը նշել է, որ Լիոնելը ցանկանում է հանդես գալիս կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած մանչեսթերյան թիմում եւ ՊՍԺ տեղափոխվելու տարբերակ չի դիտարկում։

Transfermarkt.de-ն Մեսիի տրանսֆերային գինը գնահատում է 112 միլիոն եվրո։ Բրիտանական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել 150 միլիոն եվրո։

Մեսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում