18:33  ,  28 օգոստոսի, 2020

Արոնյան․ Բավարարված չեմ ՖԻԴԵ-ի որոշումից

ՖԻԴԵ-ն չի բավարարել Հայաստանի հավաքականի բողոքարկումը օնլայն Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում Հնդկաստանի հավաքականի հետ դիմակայությունում Հայկ Մարտիրոսյանի պարտիայի հետ կապված։

Chess.com կայքի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով հայ գրոսմայստերը ժամանակ է կորցրել։

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը թվիթերյան գրառումով մեկնաբանել է ՖԻԴԵ-ի որոշումը։

«Որպես Օլիմպիադայի եռակի չեմպիոն թիմի առաջատար ես բավարարված չեմ ՖԻԴԵ-ի որոշումից, որով մերժվեց մեր բողոքարկումը Հայկ Մարտիրոսյանի պարտիայի հետ կապված։ Մենք ապացուցեցինք, որ մեր կապը եղել է կայուն:

Հայաստանի թիմը ցանկանում է այդ պարտիան շարունակել նույն քայլից, նույն խաղաժամանակից»,- գրել է Արոնյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը պարտվել էր Նիհալ Սարինին։ Առաջին ռաունդում Հայաստանի թիմը հնդիկներին պարտվել է 2,5։3,5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում