16:42  ,  27 օգոստոսի, 2020

«Նոայի» մեկնարկային կազմը «Կայրաթի» դեմ խաղում (ֆոտո)

Հայտնի է Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր Երևանի «Նոայի» մեկնարկային կազմը ղազախական «Կայրաթի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի խաղում:

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հավհաննիսյանը և բրազիլացի հարձակվող Վագներ Լավը դաշտ դուրս կգան «Կայրաթի» մեկնարկային կազմում:

«Նոա». Վալերիո Վիմերկատի, Սոսլան Կագեմազով, Վլադիսլավ Կրյուչկով, Դենիս Դեդեչկո, Միխայիլ Կովալենկո, Պավել Դեոբալդ, Էդուարդ Էմսիս, Վլադիմիր Ազարով, Կիրիլ Բոր, Դան Սպատարու, Դմիտրի Լավրիշև:

Ալմաթիում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայություններն անցկացվելու են մեկ խաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում