14:12  ,  27 օգոստոսի, 2020

Բունդեսլիգայի խաղերն առանց երկրպագուների կանցկացվեն մինչև 2021 թվականը

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության խաղերը, ամենայն հավանականությամբ, առանց երկրպագուների կանցկացվեն մինչև 2021 թվականը, հաղորդում է AFP-ն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով առաջարկել է խոշոր մարզական միջոցառումներն առանց հանդիսականների անցկացնել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Բացառություն կարող են կազմել միայն COVID-19-ի վարակման քիչ դեպքեր արձանագրած շրջանները:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով