23:34  ,  24 օգոստոսի, 2020

Նյու Յորք․ Կարեն Խաչանովը երրորդ շրջանում է

Նյու Յորքում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) «Մասթերս» շարքի մրցաշարում 24-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան։ Հայ մարզիկը մրցեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ եւ առավելության հասավ 7:6 (10:8), 6:1 հաշվով։

ATP-ի վարկանիշային աղյուսակում 15-րդ տեղը զբաղեցնող Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ռիշար Գասկեի եւ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի դիմակայության հաղթողը։

Այս մրցաշարը ավանդաբար անցկացվում է ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում, սակայն կորոնավիրուսի համավարակի հետ կապված տեղափոխվել է Նյու Յորք։ Մրցանակային հիմնադրամը 4,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով