11:21  ,  23 օգոստոսի, 2020

ՊՍԺ - «Բավարիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»  օգոստոսի 23-ին Լիսաբոնում կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթը։

Բուքմեյքերները կանխատեսում են հիմնական ժամանակում «Բավարիայի» հաղթանակը, որի գործակիցը 2․00 է։ ՊՍԺ-ի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․20, ոչ ոքին՝ 4․20 գործակցով։

Տիտղոսը նվաճելու գործակիցը «Բավարիայի» համար սահմանված է 1․50, ՊՍԺ-ի համար՝ 2․45։

Թիմերը Չեմպիոնների լիգայում նախորդ անգամ հանդիպել են 2017թ․ աշնանը խմբային մրցաշարում։ Մյունխենում «Բավարիան» հաղթել է 3։1 հաշվով, Փարիզում պարտվել է 0։3 հաշվով։

ՊՍԺ-ն առաջին անգամ է հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, «Բավարիան» 5 անգամ նվաճել է եվրոպական չեմպիոնների գավաթը, 5 անգամ էլ պարտվել է եզրափակիչներում։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում