21:02  ,  22 օգոստոսի, 2020

«Տամբովը» Կարապետյանի հետ պարտվեց «Զենիթին»

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում չեմպիոն «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում ընդունեց «Տամբովին» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 73-րդ րոպեին։

«Զենիթը» 4 հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տամբովը» 13-րդն է՝ 3 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Զենիթ» - «Տամբով»՝ 4։1

Դուգլաս դոս Սանտոս, 41, Մալկոմ, 47, Ալեքսանդր Երոխին, 68, Սերդար Ազմուն, 74 - Կիրիլ Պանչենկո, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս