20:03  ,  22 օգոստոսի, 2020

Հայաստանի հավաքականի համազգեստի երրորդ տարբերակը (ֆոտո)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականի համազգեստի երրորդ տարբերակը՝ սպիտակ ծիրանագույնի տարրերով։ Տեխնիկական գործընկերը Macron ընկերությունն է։ Հայաստանի հավաքականն առաջին անգամ կունենա երրորդ համազգեստ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի տնային հանդիպումների համազգեստը կարմիր է, արտագնա խաղերինը՝ ծիրանագույն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում