20:36  ,  21 օգոստոսի, 2020

Օնլայն Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականն ուժեղ էր թուրքերից

ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականն առավելության հասավ Թուրքիայի թիմի նկատմամբ 4,5։1,5 հաշվով։

Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Ոչ ոքի խաղաց Լիլիթ Մկրտչյանը։ Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեց։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին։

C ենթախմբի առաջատարը Ռուսաստանն է, որը տարել է 3 հաղթանակ եւ ունի 6 թիմային միավոր։

Հայաստանը, Խորվաթիան, Եգիպտոսը, Անգլիան ու Բուլղարիան տարել են երկուական հաղթանակ եւ ունեն 4-ական միավոր։

Օգոստոսի 22-ին կանցկացվի եւս երեք տուր։ Խմբային փուլը կավարտվի օգոստոսի 23-ին եւս երեք տուրով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում