15:39  ,  21 օգոստոսի, 2020

«Լոռին» պայմանագիր է կնքել իսրայելցի կիսապաշտպանի հետ

Իսրայելցի կիսապաշտպան Ալմոգ Օհայոն Բեն Դավիդը համալրել է «Լոռիի» կազմը, տեղեկացնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել հայրենիքում։ Ալմոգը Թել Ավիվի «Մաքքաբիի» սան է, խաղացել է «Հապոել Հաիֆա», «Մաքքաբի Պետահ Տիկվա», «Հապոել Կֆար Սաբա», «Հապոել Կֆար Շալեմ» ակումբներում։

Օհայոնը «Լոռի» է տեղափոխվել Իսրայելի առաջին լիգան ներկայացնող «Հապոել Պետահ Տիկվա» ակումբից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English