13:07  ,  20 օգոստոսի, 2020

Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանի օրացույցը (ֆոտո)

Անգլիական Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է նոր մրցաշրջանի օրացույցը:

Առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին, երբ կանցկացվեն 6 հանդիպումներ: Նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» կընդունի Պրեմյեր լիգա վերադարձած «Լիդսին», իսկ փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Աստոն Վիլային»:

Անգլիայի առաջնության ամբողջական օրացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջին տուրի զույգերը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում