11:28  ,  20 օգոստոսի, 2020

Դավիդ Կամպանյա. Հավասար խաղ էր

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է Կիպրոսի «Օմոնիայից» կրած նվազագույն հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղում, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ստացվեց հավասար խաղ, մրցում էինք շատ հասուն թիմի դեմ: Ունեցանք որոշ հնարավորություններ, սակայն հաջողության չհասանք: Երկրորդ խաղակեսում ևս մենք վերահսկում էինք խաղը, սակայն մրցակիցը սկսեց ավելի շատ գրոհել: Մեր առաջնությունում «Օմոնիայի» պես թիմ չկա: Կշարունակենք աշխատանքը, որպեսզի զարգանանք»,- նշել է իսպանացի մասնագետը:

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում «Օմոնիան» հաղթել էր լրացուցիչ ժամանակում և դուրս եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի Լեհաստանի չեմպիոն Վարշավայի «Լեգիայի» հետ: «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում